Քաղաքական

27.02.2015 12:16


Մարտի 1–ին «Ժառանգության» վաչության անդամները չեն մասնակցի ՀԱԿ-ի հանրահավաքին

Մարտի 1–ին «Ժառանգության» վաչության անդամները չեն մասնակցի ՀԱԿ-ի հանրահավաքին

«Ժառանգության» վաչության անդամները չեն մասնակցելու մարտի 1–ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին։ Այս մասին ԱԺ այսօրվա ճեպազրույցում լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտարարել է, որ այդ օրը «Ժառանգության» վարչության անդամները և ակտիվիստները լինելու են հանրապետության հյուսիսարևելյան սահմանին,-նշել է Ռ. Հակոբյանը՝ ավելացնելով, որ ովքեր սահմանին չեն լինի, ազատ են մասնակցության հարցում։

Նա հավելել է, որ սահմանամերձ համայնքներ այցելությունը նախապես է ծրագրված եղել:

Ինչ վերաբերում է ընդհանրապես ներքաղաքական ներկա իրավիճակին, Ռ. Հակոբյանն ընդգծել է, որ թվացյալ այս լռության մեջ ճիչ կա, որը, ի վերջո, մարդկանց կբերի Ազատության հրապարակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը