ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օրերս մի կին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ Սիլիկյան թաղամասում գտնվող ռեստորանային համալիրի նախասրահի սեղանից գողացել են իր բջջային հեռախոսը, որը մեկ ժամ անց գտել են ռեստորանի դիմաց գտնվող աղբամանի վրա: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արսեն Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:
Ռեստորանում հեռախոս է գողացել
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օրերս մի կին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ Սիլիկյան թաղամասում գտնվող ռեստորանային համալիրի նախասրահի սեղանից գողացել են իր բջջային հեռախոսը, որը մեկ ժամ անց գտել են ռեստորանի դիմաց գտնվող աղբամանի վրա:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արսեն Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: