Աշխարհ

27.02.2015 10:35


Բրեդ Շերմանը Ջոն Քերրիին և Օբամային կոչ է արել քաջություն ունենալ ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Բրեդ Շերմանը Ջոն Քերրիին և Օբամային կոչ է արել քաջություն ունենալ ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի լսումներին՝ կոնգրեսական Բրեդ Շերմանն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին և նախագահ Բարաք Օբամային կոչ է արել վերջ տալ Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտող թուրքական քաղաքականությանն աջակցելուն։ Այս մասին տեղեկացնում է «asbarez.com»-ը։

Շերմանն իր ելույթում հորդորել է Քերրիին քաջ լինել և ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, արտասանել «ցեղասպանություն» բառը` նկարագրելու 100 տարի առաջ Արևմտյան Հայաստանում կատարվածը։
Նման հորդորներով հանդես է եկել նաև կոնգրեսական Դևիդ Չիչիլինենը։

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը