Լրահոս

27.02.2015 18:30


ԻՊ գործողությունների պատճառով Սիրիայի մոտ 600 հազար քաղաքացի չի ստանում մարդասիրական օգնություն

ԻՊ գործողությունների պատճառով Սիրիայի մոտ 600 հազար քաղաքացի չի ստանում մարդասիրական օգնություն

Սիրիայի՝ ԻՊ կողմից վերահսկվող շրջանների մոտ 600 հազար բնակիչ չի ստանում պարենային օգնություն 2014թ. դեկտեմբերից։ Այս մասին ասել է ՄԱԿ–ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի օգնական Քյունգ–վա Քանգը ՄԱԿ–ի ԱԽ նիստում։

«Ռաքքա և Դեյր–էզ–Զոր նահանգներում ԻՊ–ն փակել է մի քանի կազմակերպությունների ներկայացուցչությունները, այդ թվում՝ սիրիական Կարմիր կիսալուսնի՝ մեր գլխավոր գործընկերոջ։ Մոտ 600 հազար մարդ այդ նահանգներում չի ստանում պարենային օգնություն դեկտեմբերից», – ասել է նա։
Գլխավոր քարտուղարի օգնականը նաև հաղորդել է, որ հունվարին ավելի քան 2 մլն բնակիչ Հալեպի և Դերաա նահանգներում զրկվել է ջրամատակարարումից և հոսանքից հակամարտության կողմերի միտումնավոր քայլերի հետևանքով։ Նա լուրջ անհանգստություն է հայտնել իրավիճակի կապակցությամբ, որում գտնվում են շրջանների բնակիչները։

«Շրջափակված 212 հազար բնակչից մեզ հաջողվել է օգնել միայն 304»-ին, – ասել է օգնականը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը