Աշխարհ

27.02.2015 09:48


ԱՄՆ–ի Հարավային Դակոտա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ–ի Հարավային Դակոտա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հարավային Դակոտայի ներկայացուցիչների պալատն այսօր 51 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև է ընդունել՝ այդպիսով դառնալով Ցեղասպանությունը ճանաչած 43-րդ նահանգը: Բանաձևը կոչ է անում ԱՄՆ կոնգրեսին և նախագահ Բարաք Օբամային պաշտոնապես ճանաչել և վերահաստատել պատմական ճշմարտությունը, ըստ որի՝ հայերի, հույների և այլ քրիստոնյաների նկատմամբ իրենց պատմական տարածքներում կատարված վայրագությունները եղել են ցեղասպանություն։

Բանաձևով դատապարտվում է Ցեղասպանության ժխտումը և խրախուսվում դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին ուսուցումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը