Գյումրու ցույցերի մասնակից Ա. Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում
Ինչպես արդեն հրապարակել էր ԳԱԼԱ-ն, այսօր ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում մեղադրանք է առաջադրվել Գյումրիում հունվարի 15-ի բողոքի ցույցի մասնակից Անուշավան Հարությունյանին: Երիտասարդին մեղադրանք առաջադրել են ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, այն է՝ խուլիգանություն եւ հասարակական կարգի կոպիտ խախտում, որը զուգորդվել է իշխանության անձին դիմադրություն ցույց տալով:
Գյումրու բնակիչ 26-ամյա Անուշավան Հարությունյանի հարցաքննությունը տեւեց մոտ 3 ժամ, հարցաքննության ավարտին նա լրագրողների հետ զրույցում ասաց, թե մեկ անգամ եւս այս գործով հարցաքննվել է որպես վկա, այսօր իրեն զանգահարել են ու հրավիրել հարցաքննության, արդյունքում մեղադրանք են առաջադրել.
«Ոստիկանություն կանչել են որպես կասկածյալ հարցաքննելու, հարցաքննելուց հետո մեղադրանք է առաջադրվել՝ ստորագրություն է վերցվել քաղաքից չբացակայելու համար: Ծանուցում ստացել եմ կապի միջոցով, զանգեցին կանչեցին, գնացի ոստիկանություն, ծանուցագիրը տվեցին, հետո ներկայացել եմ քննչական բաժին: Մեղադրանք առաջադրել են հասարակական կարգը կոպիտ խախտելու համար: 2,5 ժամ հարցաքննեցին, ես ասեցի, որ ցուցմունքս ինչ-որ տվել եմ, ուրիշ ավելացնելու բան չունեմ, ես էլ ցուցմունքում ասել եմ, որ մասնակցել եմ ցույցի, ու ուրիշ ոչ մի բան էլ չեմ արել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեց Անուշավանը:
Ասաց, թե մեղադրանքը չի ընդունում, պնդում է, որ հասարակական կարգ չի խախտել, որեւէ մեկին դիմադրություն չի ցուցաբերել ու քննչականի ձեռքի տակ եղած տեսանյութերում էլ երեւում է, որ ինքը հյուպատոսարանի շենքի տարածքում կանգնած զրուցում է, ուստի իր համար անհասկանալի է այս ամենը: «Պատկերացրեք, ինձ հարց գրեթե չէին տալիս, ասեցի, որ պնդում եմ իմ ցուցմունքները: Փաստաբան չունեմ առայժմ, ես ինքս եմ իմ իրավունքները պաշտպանում, ես ոչ էլ հետաքրքրվել եմ՝ այդ հոդվածը, որով ինձ մեղադրում են, ինչ պատիժ է սահմանում, մեղմ ասած՝ չի էլ հետաքրքրում»,- նշեց Անուշավանը:

Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում: