Զայրացած կանայք կարտոֆիլներ են նետել Կառավարության առջև
Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են արել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի՝ կանանց կարտոֆիլի հետ համեմատելու արտահայտության համար: Ակցիայի մասնակիցները նախարարից պահանջել են ներողություն խնդրել կանանց վիրավորելու համար։
Նախօրեին Շիրակի մարզի բնակիչների հետ գյուղմթերքի իրացման թեմայով հանդիպման ժամանակ Կարապետյանն ասել էր. «Պահում, պահում, պահում եք, հետո նոր, երբ որ պետք է ձեզ, ասում եք՝ արի: Էն էլ ասում է՝ արդեն չեմ վերցնում: Փչացրել ես: Երբ որ գնորդը գալիս է, պետք է ապրանքդ տաս:Էն որ էդպիսի խոսք կա՝ աղջկա ուզողը երբ գալիս է, պետք է տաս»:
Ցուցարարները Կառավարության շենք են ժամանել «Նախարա՛ր, կարտոֆիլն ու աղջիկը իրարից չես տարբերում», «Ձեր աղջիկը լսե՞լ է Ձեր ասածը» և նման այլ պաստառներով։
Զայրացած կանայք կարտոֆիլներ են նետել Կառավարության առջև
Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են արել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի՝ կանանց կարտոֆիլի հետ համեմատելու արտահայտության համար: Ակցիայի մասնակիցները նախարարից պահանջել են ներողություն խնդրել կանանց վիրավորելու համար։
Նախօրեին Շիրակի մարզի բնակիչների հետ գյուղմթերքի իրացման թեմայով հանդիպման ժամանակ Կարապետյանն ասել էր. «Պահում, պահում, պահում եք, հետո նոր, երբ որ պետք է ձեզ, ասում եք՝ արի: Էն էլ ասում է՝ արդեն չեմ վերցնում: Փչացրել ես: Երբ որ գնորդը գալիս է, պետք է ապրանքդ տաս: Էն որ էդպիսի խոսք կա՝ աղջկա ուզողը երբ գալիս է, պետք է տաս»:
Ցուցարարները Կառավարության շենք են ժամանել «Նախարա՛ր, կարտոֆիլն ու աղջիկը իրարից չես տարբերում», «Ձեր աղջիկը լսե՞լ է Ձեր ասածը» և նման այլ պաստառներով։
7or.am