«Իսլամական պետության» զինյալների մոտ կարող է ավելի քան 200 գերի քրիստոնյա լինել
«Իսլամական պետության» զինյալների ձեռքում կարող է ավելի քան 200 գերի քրիստոնյա լինել ասորական համայնքից։ Այս մասին հաղորդել է Սիրիայում ազգային փոքրամասնությունների ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Սուլեյման Յուսեֆը։ Նրա տվյալներով՝ զինյալները հարձակվել են ասորիների մոտ 10 գյուղի վրա Հաբուր գետի հովտում՝ երկրի հյուսիս–արևելքում։
Այժմ մարտեր են ընթանում Թել–Թամեր քաղաքի մատույցներում՝ Էլ–Հասիկա նահանգային կենտրոնից արևելք։ ԻՊ խմբավորումների դեմ մարտնչում են քրդական և ասորական ուժերի ինքնապաշտպանական ուժերը։ Ռազմական գործողությունների գոտուց Էլ–Հասիկա է կարողացել փախչել մոտ 3 հազար մարդ Հաբուրի արևելյան ափից։ Մյուսներին դա չի հաջողվել. զինյալները պայթեցրել են կամուրջը։
«Իսլամական պետության» զինյալների մոտ կարող է ավելի քան 200 գերի քրիստոնյա լինել
«Իսլամական պետության» զինյալների ձեռքում կարող է ավելի քան 200 գերի քրիստոնյա լինել ասորական համայնքից։
Այս մասին հաղորդել է Սիրիայում ազգային փոքրամասնությունների ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Սուլեյման Յուսեֆը։
Նրա տվյալներով՝ զինյալները հարձակվել են ասորիների մոտ 10 գյուղի վրա Հաբուր գետի հովտում՝ երկրի հյուսիս–արևելքում։
Այժմ մարտեր են ընթանում Թել–Թամեր քաղաքի մատույցներում՝ Էլ–Հասիկա նահանգային կենտրոնից արևելք։ ԻՊ խմբավորումների դեմ մարտնչում են քրդական և ասորական ուժերի ինքնապաշտպանական ուժերը։
Ռազմական գործողությունների գոտուց Էլ–Հասիկա է կարողացել փախչել մոտ 3 հազար մարդ Հաբուրի արևելյան ափից։ Մյուսներին դա չի հաջողվել. զինյալները պայթեցրել են կամուրջը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։