Աշխարհ

26.02.2015 14:00


Քրքորյանը կֆինանսավորի Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմը

Քրքորյանը կֆինանսավորի Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմը

«showbiz411.com»-ի տեղեկացմամբ՝ 97-ամյա հայտնի հայ գործարար, միլիարդատեր Քըրք Քրքորյանը ցանկանում է ստեղծել «Շինդլերի ցուցակը» ֆիլմի հայկական տարբերակը։ Կինոժապավենը 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին է։

Նշվում է, որ նախագծի աշխատանքներին արդեն միացել են օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, որոնց անունները դեռ չեն հրապարակվում։ Հայտնի է անգամ սցենարը՝ սիրային պատմություն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության համապատկերին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բավականին մեծ բյուջե ունեցող նոր ֆիլմի նկարահանումները հավանաբար կսկսվեն ամռանը Եվրոպայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը