Մերկ նկարչուհին ցնցել է գերմանական թանգարանի այցելուներին (տեսանյութ)
Գերմանական Մյունսթեր քաղաքում պատկերասրահի այցելուներն ապշել են մերկ մարմնի գեղանկարչությանը նվիրված ցուցահանդեսին տեսնելով ամբողջովին մերկ կնոջ։ Նա մանկահասակ երեխան գրկին շրջել է պատկերասրահում։
«Blick»–ի փոխանցմամբ՝ 32-ամյա կինը նկարչուհի Միլո Մուարն է՝ Շվեյցարիայից։ Ցուցահանդեսի այցելուները չգիտեին՝ ինչպես արձագանքել Մուարի վարքին։ Այնուամենայնիվ, ոստիկանություն ոչ ոք չի կանչել։ Շատերին նույնիսկ դուր է եկել նկարչուհու մտահղացումը։
«Պետք է խոստովանեմ, որ այդ տեսարանն ավելի հետաքրքիր էր քան ցուցահանդեսը», – հայտարարել է թանգարանի 45-ամյա այցելու Թոբիաս Մայերը։ Ոմանք էլ, սակայն, դա չեն գնահատել՝ նշելով, որ կնոջ արարքը գեղարվեստական ոչ մի արժեք չուներ։
Ինքը Մուարը նշել է, որ ցանկացել է ստիպել մարդկանց մտածել այն մասին, թե որքան հեռուն նրանք կարող են գնալ մերկ մարմնի ընկալման մեջ։
«Մի բան է նկարում զմայլվել մերկ մարմնով, մեկ այլ բան՝ նայել մերկ կնոջը, որը կանգնած է կողքիդ։ Դա յուրահատուկ մարտահրավեր էր։ Ես ցանկանում էի ստուգել՝ ինչ մակարդակով են փոխազդում արվեստն ու իրական կյանքը», – ասել է նկարչուհին։
Աղբյուրը նշում է, որ դա Մուարի առաջին նմանատիպ ակցիան չէր։

7or.am