ԱՄՆ իշխանությունները Ղազախստանի և Ուզբեկստանի երեք քաղաքացու մեղադրել են ԻՊ–ին աջակցելու համար
Ամերիկյան իշխանությունները Նյու Յորքում երեք անձի դեմ մեղադրանք են առաջադրել «Իսլամական պետություն» խմբավորմանն աջակցելու համար, որոնք, ըստ ԱՄՆ իրավապահ ծառայությունների տվյալների, Ղազախստանի և Ուզբեկիստանի քաղաքացիներ են։
Ինչպես նշել է նյույորքյան Բրուքլին շրջանի դատախազ Լորեթթա Լինչը, Ղազախստանից 19-ամյա Ահրոր Սայդահմեթովը ձեռբակալվել է չորեքշաբթի Ջոն Քեննեդիի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ նա, իբր, փորձել է Թուրքիա թռչող ինքնաթիռ նստել, իսկ հետագայում, ենթադրաբար, ուղղվել Սիրիա։
Նույնատիպ ծրագրեր, ինչպես հայտարարվել է, ուներ Ուզբեկստանի 24-ամյա քաղաքացի Աբդուրասուլ Ջուրաբոևը։ Նա և Սայդահմեթովը, Լինչի խոսքերով, հանդիսանում են ԻՊ զինյալներ, որոնք պատրաստակամ էին ահաբեկչություն իրականացնել ԱՄՆ տարածքում։
Եվս մեկ Ուզբեկստանի քաղաքացի՝ 30-ամյա Աբրոր Հաբիբովը, համաձայն մեղադրանքի, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Սայդահմեթովին ԻՊ–ին միանալու համար։
Ջուրաբոևը, ինչպես նշել է տեղական ԶԼՄ–ն, ԱՄՆ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռևս նախորդ տարվա ամռանը, երբ ուզբեկական կայքում մի քանի գրառում է տեղադրել, որտեղ կոչ էր անում համալրել ԻՊ զինյալների շարքերը և պատրաստ էր անգամ անձամբ հաշվեհարդար տեսնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, եթե խնդրեն այդ մասին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։