Մերժվել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում մերժվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։
Դրանով առաջարկվում էր փաստաթղթաշրջանառության կամավորության սկզբունքը։
Սահմանվում էր, որ հարկ վճարողն իրավունք ունի ընտրել հարկի 3.5 տոկոս դրույքաչափը և ազատվել փաստաթղթավորման օրենսդրական պահանջից, կամ ընտրել հարկի 1 տոկոս դրույքաչափը՝ պարտադիր փաստաթղթավորմամբ։
Նաև առաջարկվում էր ներդնել շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը 58.35 մլն դրամից բարձրացնել մինչև 100 մլն դրամ:
Ըստ կառավարության եզրակացության, գործադիրն առկա խնդիրների կարգավորման նպատակով ԱԺ է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը սահմանել 113.4 մլն դրամ, ներմուծել շրջանառության հարկով հարկման նոր կառուցակարգ:

7or.am