Զարուհի Պետրոսյան. «Գարնան առաջին օրն ամպամած կլինի»
Այսօրվա ասուլիսին ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն ասել է, որ փետրվարի ավարտին տեղումներ չեն լինի. Արագած լեռը շարունակում է ձյունածածկ մնալ, ձյուն կա նաև Աշոցքում, իսկ Ջերմուկի հովտային շրջանում ձնածածկույթը բացակայում է։
–Փետրվարին օդի ջերմաստիճանը բարձր էր շրջանների մեծ մասում: Տեղումները քիչ են եղել հատկապես Արարատյան դաշտում։ Սակայն գարնան առաջին օրը խոստանում է լինել ամպամած, թույլ տեղումներով։
Ըստ բանախոսի՝ մարտի 1-2–ին տեղումներ կլինեն, լեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Փետրվարի 26-28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը 26-28-ին, 1-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
–Վերջին տասնօրյակում վեգետացիան կանգ է առել: Մարտից մինչև ապրիլ բացասական ջերմաստիճանի վտանգ կա Արարատյան դաշտավայրում, և ցրտահարության վտանգը չի բացառվում,– ասել է Պետրոսյանը՝ հորդորելով գյուղացիներին չշտապել։

7or.am