Լրահոս

26.02.2015 11:58


Վրաստանի ԱԳՆ ղեկավարը և ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը քննարկել են Վրաստանի՝ դաշինքին անդամակցելու հարցը

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը և ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը քննարկել են Վրաստանի՝ դաշինքին անդամակցելու հարցը

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Թամարա Բերուչաշվիլին նախօրեին Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին։ Այս մասին այսօր հաղորդել է արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Կողմերը քննարկել են ՆԱՏՕ–ին Վրաստանի ինտեգրման քաղաքականությունը, ինչպես նաև Ուելսի գագաթաժողովում ընդունված որոշումների իրագործման հարցերը», – նշվում է հաղորդագրությունում։

Ուելսում ՆԱՏՕ–ի գագաժողովին (2014թ. սեպտեմբերի 4-5–ը) միջոցառումների փաթեթ էր հաստատվել Վրաստանի՝ ՆԱՏՕ–ին անդամակցության աջակցության համար։ Նախատեսվում էր նաև Վրաստանում բացել մարզական կենտրոն, որտեղ պատրաստություն կանցնեն դաշինքի և ՆԱՏՕ–ի գործընկեր երկրների զինծառայողները։

Սթոլթենբերգի հետ հանդիպումից հետո Վրաստան–ՆԱՏՕ հանձնաժողովի նիստ է կայացել դեսպանների մակարդակով, որտեղ քննարկվել են Ռուսաստանի գործողությունները Աբխազիայի և Ցխինվալյան շրջանի նկատմամբ։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությանն է ներկայացվել Հարավային Օսիայի հետ համագործակցության ու ինտեգրման պայմանագիրը։

Տեղեկացնում է «Новости-Грузия»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը