Լրահոս

26.02.2015 18:44


Խանութի դրամարկղից գումար գողացած կինը հայտնաբերվել է

Խանութի դրամարկղից գումար գողացած կինը հայտնաբերվել է

Ոստիկանությունից հայտնում են, որ Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 հասցեում գործող կտորեղենի խանութի դրամարկղից գողացել են 120.000 դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Մարիամ Խ.-ն, որը ներկայացվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը