Լրահոս

26.02.2015 11:23


Ճնշումների ներքո է հայտնել հանցագործության կազմակերպչի անունը

Ճնշումների ներքո է հայտնել հանցագործության կազմակերպչի անունը

ՀՀ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով մի խումբ անձանց կողմից ոսկու հանքավայրից հանքանյութի գողություն կատարելու մեջ մեղադրվող Նվեր Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվարին Վարդենիսի իրենց տանը խուզարկություն կատարելուց հետո ՀՀ ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել բաժին, որտեղ 6 ժամ պահել են, այդ ընթացքում ինչպես հատուկ ծառայություն իրականացնող անձը, այնպես էլ` քրեական գործը քննող քննիչը ճնշումներ են գործադրել իր նկատմամբ, և ինքը ստիպված է եղել իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ թե´ իր, թե´ հանցագործության կազմակերպչի ու թե´ խմբի մյուս անդամների վերաբերյալ:

Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուդեպքի առ­թիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներովհարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը