«Կորեսպոնդենտ»–ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է Ուկրաինային, որ եթե Կիևը չվճարի գազի դիմաց, Ուկրաինա գազ չի մատակարարվի: Իսկ այդկերպ կվտանգվի Ուկրաինայի տարածքով գազամատակարարումը Եվրոպա։
Նշվում է, որ գազի համար Ուկրաինայի կանխավճարը կբավականացնի ևս 3-4 օր:
ՌԴ առաջնորդի խոսքերով՝ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների գազամատակարարման դադարեցումը նման է ցեղասպանության։
Պուտինը հիշեցրել է «Գազպրոմի» պայմանագիրը, որը չի նախատեսում գազի տրամադրում Ուկրաինային առանց վճարումների:
Հիշեցնենք՝ ուկրաինական «Նավթոգազն» էլ իր հերթին հայտարարել էր, որ մատակարարման խափանումների դեպքում կարող է դիմել դատարան:
Պուտինը զգուշացրել է Ուկրաինային

7or.am