Փետրվարի 25-ին՝ ժամը 17.44-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ, և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն (Շենկանի-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 1-ին կմ) արգելափակումից դուրս են բերել «Ջիպ» մակնիշի АТ561E40 պետհամարանիշի (վարորդ Ա. Չ.) ավտոմեքենան, սակայն ճանապարհի մի որոշ հատված անցնելուց հետո ավտոմեքենան կրկին արգելափակվել է. դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Կապ է հաստատվել «Արագածի» ՃՇՇ պետի հետ, ով հավաստիացրեց, որ կտրամադրի համապատասխան տեխնիկա ճանապարհահատվածի մաքրման համար: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
«Ջիպ»–ն արգելափակվել է ձյան մեջ
Փետրվարի 25-ին՝ ժամը 17.44-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ, և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն (Շենկանի-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 1-ին կմ) արգելափակումից դուրս են բերել «Ջիպ» մակնիշի АТ561E40 պետհամարանիշի (վարորդ Ա. Չ.) ավտոմեքենան, սակայն ճանապարհի մի որոշ հատված անցնելուց հետո ավտոմեքենան կրկին արգելափակվել է. դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Կապ է հաստատվել «Արագածի» ՃՇՇ պետի հետ, ով հավաստիացրեց, որ կտրամադրի համապատասխան տեխնիկա ճանապարհահատվածի մաքրման համար: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: