Ջորջ Քլունիի և Ամալ Ալամուդդինի ամուսնությունը խզման շեմին է
Վենետիկում տեղի ունեցած հարսանիքի 150 օրը դեռ չլրացած՝ Լոս Անջելեսում արագորեն տարածվում են հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի և լիբանանյան ծագումով բրիտանուհի Ամալ Ալամուդդինի ընտանեկան գժտությունների մասին լուրերը։ «In Touch Weekly»–ի փոխանցմամբ՝ շուտով նրանցից յուրաքանչյուրը կգնա իր սեփական ճանապարհով։
Մեջբերելով ամերիկյան ԶԼՄ–ին՝ «ՏԱՍՍ»–ը գրում է, որ վերջերս աստղային զույգը բավական լարված հարաբերությունների մեջ է։ Ամեն ինչ սկսվել է «Ոսկե գլոբուս»–ից։ Քլունիին բարկացրել է Ամալի անտարբերությունն իր ելույթի պահին. մինչ դերասանը բեմում էր, նրա կինը չէր դադարեցնում զրույցը սեղանակից հարևանների հետ։ Իսկ մի քանի շաբաթ անց բարկանալու հերթը հասավ Ամալին։ Վերջինի տարեդարձից առաջ Քլունին իրենց տուն է հրավիրել որոշ ընկերների, այդ թվում՝ Սինդի Քրոուֆորդին։ Ամալը դժգոհել է, որ այդպիսով ծննդյան օրը նշվում է ժամանակից շուտ՝ ամուսնու մոտ ընկերների շրջապատում։
Բայց դա դեռ ամենը չէ. Քլունին նրա ծննդյան օրը՝ փետրվարի 3–ին, պատճառաբանել է, որ պիտի գնա Քոեն եղբայրների նոր կատակերգության՝ «Ավե, Կեսար»–ի նկարահանումներին։ Ամալը վիրավորված էր և սաստիկ զայրացած։
Պարբերականը գրում է, որ մինչ այդ էլ զույգը վիճելու առիթներ ունեցել է։ Ժամանակին Քլունին մերժել է Ամալի խնդրանքը՝ տեղափոխվել Լոնդոն՝ նրա՝ փաստաբանի կարիերան առանց խոչընդոտների շարունակելու համար. «Դերասանը պատրաստ չէր հրաժարվել Լոս Անջելեսից և իր նախկին սովորույթներից։ Քլունին սիրում է Հոլիվուդը, իսկ Ամալը՝ ոչ»։
Քլունին նաև մերժել է կնոջ հորդորները՝ անցնել դիետայի, և շարունակում է ուտել մեքսիկական խոհանոցի «բուրգերները»։
Դերասանը վերականգնել է նաև այնպիսի սովորույթներ, որոնք ուներ մինչ ամուսնանալը, օրինակ՝ Հոլիվուդում «տեկիլայի երեկոներին» մասնակցելը։
Լրատվամիջոցները մեկ այլ հանգամանք էլ են նշում՝ Ամալի սառը հարաբերությունները Քլունիի ընկերների հանդեպ, ինչը վիրավորում է դերասանին։
«Ջորջն ու Ամալը մտածում էին՝ ինչ ներդաշնակ զույգ կդառնան, սակայն այժմ աստիճանաբար սկսում են գիտակցել, թե որքան տարբեր են իրենք, և թե որքան բարդ է ամուսնությունը, երբ ամուսիններից յուրաքանչյուրն ընթանում է իր ճանապարհով,–գրում է «In Touch Weekly»–ն։–Ընկերներն արդեն խոսում են՝ ամեն ինչ վերջացած է, և ապահարզանի մասին հայտարարությունը շատ չի ուշանա»։

7or.am