Ներկայացումից բացակայելու համար Օռնելլա Մուտին 8–ամսյա ազատազրկման է դատապարտվել
«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ներկայացումից բացակայելու համար իտալացի հանրահայտ դերասանուհի Օռնելլա Մուտիին8-ամսյաազատազրկում և 600 եվրո տուգանք է սպառնում։
Այդուհանդերձ, դատարանը թույլատրել է ազատազրկումից խուսափել 30.000 եվրո վճարելով։
Աղբյուրը նշում է, որ Վերդիի թատրոնի վարչակազմը դերասանուհու դեմ հայց էր ներկայացրել կեղծ բժշկական փաստաթուղթ ներկայացնելու համար. այդկերպ Մուտին ազատվել է նոր բեմադրությունում բեմ բարձրանալու պարտավորությունից։ Մինչդեռ, այդ աշխատանքի համար նրա հոնորարը կազմում էր 25.000 եվրո։ Այնուհետև պարզվել է, որ նույն երեկո Մուտին ամերիկացի դերասան Քևին Քոսթների հետ հյուրընկալել է Սանկտ Պետերբուրգում կայացած բարեգործական մի երեկոյի։
Դատարանի վճիռն ավելի խիստ է եղել, քան պահանջել է մեղադրող կողմը։ Իտալուհին դեռևս չի մեկնաբանել իրավիճակը։
Ներկայացումից բացակայելու համար Օռնելլա Մուտին 8–ամսյա ազատազրկման է դատապարտվել
«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ներկայացումից բացակայելու համար իտալացի հանրահայտ դերասանուհի Օռնելլա Մուտիին 8-ամսյա ազատազրկում և 600 եվրո տուգանք է սպառնում։

7or.am