Աշխարհ

25.02.2015 16:15


Ադրբեջանի ԱԳՆ–ն նորից պահանջել է Արցախի ազատագրված տարածքներից դուրս բերել զորքերը

Ադրբեջանի ԱԳՆ–ն նորից պահանջել է Արցախի ազատագրված տարածքներից դուրս բերել զորքերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ այցելելով տարածաշրջան՝ ղարաբաղյան խնդիրը կարգավորելու համար աշխատանքային խմբեր ստեղծելու նախաձեռնությամբ են հանդես եկել։ Այս մասին Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլուդ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։

«Առաջին հերթին Հայաստանը պետք է զորքերը դուրս բերի «օկուպացված» տարածքներից: Այդ պատճառով մենք պահանջում ենք համանախագահներից, որպեսզի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վերաբերյալ բանակցություններում խոսքը նախ և առաջ վերաբերի Հայաստանի զորքերի դուրսբերմանը», – նշել է Մամեդյարովը՝ հավելելով, որ Արցախում ազատազրկման դատապարտված երկու ադրբեջանցու՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հարցը շարունակում է մնալ իրենց օրակարգում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը