Լրահոս

25.02.2015 15:55


Ռաուլ Կաստրոն ԱՄՆ բանտերից ազատված հինգ կուբացի հետախույզի է պարգևատրել

Ռաուլ Կաստրոն ԱՄՆ բանտերից ազատված հինգ կուբացի հետախույզի է պարգևատրել

Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն ԱՄՆ բանտերից ազատված հինգ կուբացի հետախույզի է պարգևատրել։ Ինչպես նշել է Կուբայի Կոմկուսի «Granma» թերթը, նրանց շնորհվել է «Հանրապետության հերոս» կոչումը։

Կուբայի խորհրդարանի որոշմամբ՝ նրանք հեռակա պարգևատրվել էին դեռևս 2001թ. դեկտեմբերի 29-ին՝ գտնվելով անազատության մեջ։ Եվ հիմա՝ երկու ամիս անց ամերիկյան բանտերից ազատվելուց հետո, կայացել է հանդիսավոր արարողությունը։

Պարգևատրումը տեղի է ունեցել Կուբայում իսպանական տիրապետության դեմ զինված ապստամբության 120-րդ տարելիցի տոնախմբության օրը։

«Մենք երախտագիտությամբ և հավատարմությամբ ենք հիշում նրանց, ովքեր մեր պատմության ամբողջ ընթացքում մեզ համար հնարավոր են դարձրել ապրել սոցիալիստական, հեղափոխական և հաղթական Կուբայում», – նշել է պարգևատրված Հերարդո Էռնանդեսը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը