Աշխարհ

25.02.2015 14:57


Թբիլիսիում ցուցարարները պահանջել են Վրաստանի կառավարության հրաժարականը

Թբիլիսիում ցուցարարները պահանջել են Վրաստանի կառավարության հրաժարականը

Այսօր Վրաստանի «Tbilisi Marriot» հյուրանոցի մոտ, որտեղ նախատեսված էր ֆինանսների նախարար Նոդար Խադուրիի և էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումը գործարար շրջանակների հետ, մի խումբ ակտիվիստներ կառավարության հրաժարականի պահանջով ցույց են արել։ Պատճառն ազգային արժույթի՝ լարիի կտրուկ արժեզրկումն է։ Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ «Новости-Грузия»–ին հղումով, նախարարները ստիպված են եղել հյուրանոց մտնել հետնամուտքից։

Լարին ԱՄՆ դոլարի նկատմամբ նոյեմբերի 20-ից սկսել է ակտիվորեն նահանջել և վերջին տվյալներով կազմել 2,26 մեկ դոլարի դիմաց։ Մինչ այդ Վրաստանի ազգային արժույթը 1,74–1,76–ի մակարդակի վրա էր գտնվում։

Ազգային արժույթի արժեզրկման պատճառով Վրաստանում սպասվող գնաճի կապակցությամբ Ազգային բանկը փետրվարից սկսել է խստացնել դրամային քաղաքականությունը։ Ընդդիմության ներկայացուցիչները և փորձագետները քանիցս հայտարարել են, որ լարիի անկումը «Վրաստանի իշխանությունների սխալ քաղաքականության» արդյունքն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը