ՀՀ ազգային արխիվը մի շարք միջոցառումներ է նախատեսել Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
Հայաստանի ազգային արխիվը մի շարք միջոցառումներ է նախատեսել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։
Վիրաբյանի խոսքերով՝ այս տարի լույս կտեսնեն «Հայերի Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում» գրքի 4-րդ և 5-րդ հատորները՝ ռուսերեն և իսպաներեն։ Գրքի թուրքերեն տարբերակն արդեն կա։
«Շուտով Պատմության թանգարանում կբացվի ցուցահանդես՝ Ցեղասպանությունից հետո մեր ժողովրդի ճակատագրին նվիրված: Մենք գրքի տեսքով պատրաստվում ենք ներկայացնել նաև 100 մարդկանց, ովքեր վերապրել են Ցեղասպանությունը. նրանք կամ նրանց ժառանգները համաշխարհային ճանաչում ունեն»,- ասել է պատմաբանը։
Բանախոսը նշել է նաև հայ-ֆրանսիական համատեղ վիրտուալ ցուցահանդեսի բացման մասին, որտեղ Առաջին աշխարհամարտի տարիներին հայ-ֆրանսիական համագործակցության վերաբերյալ տարբեր նյութեր կներկայացվեն։

7or.am