Սուր շնչառական վարակների դեպքերը նվազել են շուրջ 2050-ով
Հանրապետությունում իրականացվում է գրիպի և սուր շնչառական վարակների ամենօրյա մշտադիտարկում: Հիմք ընդունելով մշտադիտարկման տվյալները` 2015 թվականի փետրվարի 22-ի դրությամբ՝ 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ սուր շնչառական վարակների դեպքերը նվազել են շուրջ 2050-ով:
ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշեց, որ առողջապահության նախարարի հրամանով Հայաստանում 2014 թվականի հոկտեմբերից ուժեղացվել է հսկողությունը գրիպի և սուր շնչառական վարակների նկատմամբ:
Անդրադառնալով հանրապետությունում սուր շնչառական վարակների հիվանդացության ցուցանիշներին` նա նշեց, որ արձանագրված դեպքերի համաճարակաբանական վերլուծության համաձայն՝ դրանք ևս չեն գերազանցում սուր շնչառական վարակներով հիվանդացության շեմը, ինչպես նաև դիտվում է սեզոնային բնականոն ընթացք:
«Հանրապետությունում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ դիտվում է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության նվազում: Նույն իրավիճակն է նաև ստացիոնար բուժում պահանջող հիվանդների շրջանում: Սակայն ներկայումս աշխուժացում է նկատվում մանկական պրոֆիլի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` պայմանավորված 0-2 տարեկան երեխաների դիմելիությամբ»,- ասաց Արտավազդ Վանյանը:
Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում նշված քանակակազմում շրջանառում են գրիպի Ա տեսակի H1պնդ, H3 ենթատեսակները և Բ տեսակը, ինչպես նաև ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ: Այս պահի դրությամբ՝ ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան:
Հոսպիտալացված դեպքերը գնահատվում են միջին ծանրության և ստանում են անհրաժեշտ բուժում:
ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի խոսքով, ըստ «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի օպերատիվ տվյալների, նվազել են սուր շնչառական վարակների հետ կապված կանչերը, իսկ թոքաբորբերով պայմանավորված կանչերը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` գրիպով հիվանդացությունը լայն տարածում է ստացել մասնավորապես եվրոպական տարածաշրջանի արևմտյան և կենտրոնական երկրներում:
2015 թվականի փետրվարվարի առաջին տասնօրյակի տվյալներով` 20 երկիր հայտնել է գրիպի աճող ակտիվության մասին:
2625 դետքային նմուշներից 1331-ի դեպքում (51%) հաստատվել է գրիպի վիրուսը (դրական նմուշները հայտնաբերվել են 33 երկրում):
Գրիպի Ա (H1N1 )պանդեմիկ, Ա (H3N2) և Բ տիպի տեսակները շարունակում են շրջանառել տարածաշրջանում. գերակշռում է Ա (H1N1) պանդեմիկ ենթատեսակը:
Վերջին շաբաթների ընթացքում Բելգիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Միացիալ Թագավորությունում (Անգլիա, Ուելս, Շոտլանդիա), Ֆրանսիայում և Շվեյցարիայում տարեց մարդկանց շրջանում (65 և բարձր) արձանագրվում է բարձր մահացություն, պատճառները տարբեր են, ինչը համապատասխանում է գրիպի համաճարակաբանական ակտիվությանը: Նշենք, որ մահացությունն արձանագրվել է գրիպի Ա (H3N2) ենթատեսակից:
2015թ. սկզբին ընթացքում ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի (RSV) տարածումը ամբողջ եվրոպական տարածաշրջանում նվազել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ: Հիվանդացությունը միջին մակարդակի է: Տարածաշրջանային երկրներից համաճարակային իրավիճակը լարված է Ռուսաստանի Դաշնությունում, հատկապես Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Ստավրոպոլի երկրամասում, Հյուսիսային Օսեթիայում, որտեղ նաև ժամանակավորապես դադարեցվել է մանկական նախադպրոցական կազմակերություների և դպրոցների գործունեությունը:
Ռուսաստանի Դաշնությունում համաճարակային իրավիճակի լարվածությունը պայմանավորված է հիմնականում գրիպի Ա տեսակի H1 պանդեմիկ ենթատեսակով: Արձանագրվել է 14 մահվան դեպք (Մոսկվա և Օսիայի հանրապետություն): Ռուսաստանում աճում է նաև սեզոնային գրիպով պայմանավորված դեպքերի թիվը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանի 69 շրջանի գրեթե 3000 դպրոցում և 493 մանկապարտեզում հաճախումները ամբողջությամբ դադարեցվել են։
Ելնելով վերոնշյալից, ինչպես նաև գրիպի ու դրա բարդություններից խուսափելու համար` Արտավազդ Վանյանը ևս մեկ անգամ հորդորեց բնակչությանը խուսափել հիվանդների հետ շփումից, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և ամենակարևորը` չզբաղվել ինքնաբուժմամբ:
Նա կարևորեց նաև եղանակին համապատասխան հագնվելու, հազի և փռշտալու վարվելակարգի պահպանման, ինչպես նաև հնարավորինս շատ հեղուկներ օգտագործելու և փակ տարածքները հաճախակի օդափոխելու անհրաժեշտության մասին:

ՀՀ առողջապահության նախարարություն