Ռ. Նազարյան. «Հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի»
Ազգային ժողովը շարունակում է քննարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ-ի գործունեության ծրագիրը, որի հիմնական զեկուցողն է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիրայի սակագինը կախվածության մեջ է նաև դրամի տատանումից և մի շարք այլ գործոններից, ինչպես նաև գազի սակագնից. «Մասնավորապես, լուրջ դերակատարում ունի նաև դոլար-դրամ փոխարժեքի տատանումը. դրանով պայմանավորված՝ մենք սպասում ենք բանակցությունների ավարտին: Հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի՝ դոլար-դրամ գներով պայմանավորված: Ես բանակցությունների արդյունքների մասին որևէ բան չեմ կարող ասել, ընդամենը կարող եմ ասել, որ նման բանակցություններ գնում են, որից հետո էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները և այդ գործընթացին մասնակցող ընկերությունները կկարողանան գնահատել և ներկայացնել համապատասխան հայտեր կամ չներկայացնել: Այս պահին դեռևս անորոշ է վիճակը»,-ասաց նա:
Ռ. Նազարյան. «Հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի»
Աղբյուրը՝ «Zham.am»