Այսօր որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել, ըստ որի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է տարածք տրամադրել Հրազդան տոնավաճառի նախկին առևտրականներին: Այս կապակցությամբ ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Zham.am»–ի հետ զրույցում նշեց.
«Մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե, իբր, Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է տարածք տրամադրել «Հրազդան» տոնավաճառի նախկին առևտրականներին, չի համապատասխանում իրականությանը, և կատարյալ անհեթեթություն է: Դրանում համոզվելու համար պարզապես պետք էր այցելել Երևան-Սևան մայրուղու սկզբնամաս, որտեղ այս պահին էլ ակտիվորեն շարունակվում է տոնավաճառի շինարարությունը, որտեղ մի քանի հարյուր առևտրականների, պարոն Ծառուկյանի խոստման համաձայն, անվճար տարածքներ են հանձնվելու շահագործման:
Ի դեպ, տոնավաճառի աշխատանքները մեկնարկելու են շատ շուտով, քանի որ աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում»:
Տոնավաճառի աշխատանքները մեկնարկելու են շատ շուտով