Տնտեսական

25.02.2015 13:13


«Աերոֆլոտ»–ի ղեկավարն առաջարկել է օդանավերն անձնակազմերով վարձակալության հանձնել երկրից դուրս

«Աերոֆլոտ»–ի ղեկավարն առաջարկել է օդանավերն անձնակազմերով վարձակալության հանձնել երկրից դուրս

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սավելյևն առաջարկել է ռուսական օդանավերն անձնակազմերով վարձակալության հանձնել արտասահմանյան ավիաընկերություններին։

«Կոմսոմոլսկայա պրավդա»–ին տված հարցազրույցում նա հիշեցրել է ԱՄՆ–ի փորձը, որը 2001թ. սեպտեմբերի 11–ից հետո դադարեցրել էր իր օդանավերի 25-30%–ի թռիչքները։

«Դրա շնորհիվ ոչ մի ավիաընկերություն չսնանկացավ, քանի ոչ այլևս չկային կիսադատարկ օդանավեր, հետևաբար քիչ են ծախսել»,–նկատել է Սավելյևը։

«Մեր օդաչուներն օրենքով կարող են աշխատել արտերկրում։ Մենք պետք է ճկուն լինենք և կարողանանաք արագորեն հարմարվել շուկայի փոփոխություններին»,–ասել է ընկերության ղեկավարը։

Իսկ ՌԴ–ում ճգնաժամի պատճառով ներկայումս գործող ավիաընկերությունների իրական կորուստներն, ըստ նրա, ամբողջությամբ կերևան գարնանը, որից հետո էլ պարզ կդառնա՝ համակարգային ինչ փոփոխություններ պիտի արվեն ողջ ավիաոլորտի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը