Քաղաքական

25.02.2015 12:35


«Շահութահարկի մասին» օրենքը կքննարկեն 48 ժամվա ընթացքում

«Շահութահարկի մասին» օրենքը կքննարկեն 48 ժամվա ընթացքում

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօրվա քառօրյայում հայտնել է, որ առավոտյան տեղի է ունեցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Առաջարկվել է Կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ 48 ժամվա ընթացքում։

ԱԺ–ն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկման հատուկ ընթացակարգի մասին հարցն ընդունել է 64 կողմ, 5 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը