Մեկ օրվա ընթացքում լարին արժեզրկվել է միանգամից 3%-ով
Վրացական «Civil.ge» կայքի փոխանցմամբ՝ նախօրեին վրացական լարին ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է միանգամից 3%-ով, որը 2004-ի սեպտեմբերից հետո լարիի մեկօրյա ամենամեծ արժեզրկումն է։ Փետրվարի 24-ի երկրորդ կեսին լարիի փոխարժեքը 1 դոլարի համար կազմել է 2,26 լարի։
Վրաստանի ֆինանսների նախախար Գիորգի Կակաուրիձեն հայտարարել է, որ իրավիճակը բարդ է, քանի որ տեղի է ունեցել արտասովոր երևույթ.
«Մեր կարծիքով լարիի արժեզրկումը պայմանավորված է սպեկուլյացիաներով, որոշակի տագնապով և սպասումներով»,- ասել է նախարարը:
Մինչ այդ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշավիլին հայտարարել էր, որ իրավիճակը վերահսկելի է, և տագնապի հիքմեր չկան: Միևնույն ժամանկ, Ղարիբաշվիլին նկատել էր, որ Վրաստանի տնտեսությունը կախված է գլոբալ գործընթացներից.
«Խոսքը մասնավորապես Ուկրաինայում և եվրոպական մի շարք երկրներում իրավիճակի մասին է: Բնականաբար, այս բոլոր գործընթացները բացասաբար են ազդում մեր ազգային արժույթի վրա»։

7or.am