Լրահոս

25.02.2015 12:10


Դեռևս հայտնի չէ՝ ԱՄՆ–ում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով հայեր տուժել են, թե ոչ

Դեռևս հայտնի չէ՝ ԱՄՆ–ում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով հայեր տուժել են, թե ոչ

«7օր»–ը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվել է՝ արդյոք Լոս Անջելեսում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժածների մեջ հայեր կա՞ն։

«Դեռ պարզ չէ. հյուպատոսարանը զբաղվում է։ Դեռ հստակ, պաշտոնական տեղեկություններ չունենք։ Երբ լինեն, կտեղեկացնենք»,–ասել է խոսնակը։

Մեր թղթակցի հարցին՝ ե՞րբ կարելի է ակնկալել հստակ տեղեկություն, Բալայանն ասել է. «Չեմ կարող ասել։ Իշխանությունները պետք է նման տեղեկատվություն տրամադրեն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը