Կահիրեում այրել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվները
Կահիրեում լույս տեսնեղ «Վիթօ» թերթի լրատվությամբ՝ եգիպտական արխիվներում 1915թ. Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերը ոչնչացնելու համար Թուրքիան ավելի քան 1 մլն դոլար է վճարել։ Այս մասին հայտնել է «Ջիհաթ» կուսակցության հիմնադիր Շեյխ Նաբիլ Նայիմը Եգիպտոսում կառավարական նիստի ժամանակ՝ հավելելով, որ այդ արարքի համար Թուրքիան պետք է պատժվի։
Փաստաթղթերի բնաջնջմանը, նրա խոսքերով, մասնակցություն ունեն նաև «Մահմեդական եղբայրների» որոշ անդամներ։
Աղբյուրը նշում է, որ հրկիզված փաստաթղթերի մեջ կային այնպիսի տոմարներ և արձանագրություններ, որոնք կարող էին Թուրքիային դժվարին կացության մեջ դնել միջազգային ատյանների առաջ։
Նշվում է նաև, որ դեռևս Հոսնի Մուբարաքի տապալման շրջանում երկրում տիրող քաոսային մթնոլորտի համապատկերին պետական շենքերի հրկիզման ժամանակ մերձավորարևելյան և միջերկրական երկրներին վերաբերող բազմաթիվ կարևորագույն փաստաթղթեր են մոխրացել։

7or.am