Քերրին մտադիր է Լավրովի հետ քննարկել Իրանի միջուկային ծրագիրը
«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մտադիր է փետրվարի 28-ին հանդիպել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ և քննարկել Իրանի «միջուկային խնդիրը», ինչպես նաև իրավիճակը Սիրիայում։ Այս մասին ամերիկացի դիվանագետը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում իր ելույթի ժամանակ.
«Ես պատրաստվում եմ մեկնել Վաշինգտոնից այս շաբաթ, հանդիպել Լավրովին և նրա հետ քննարկել իրավիճակը Սիրիայում և այլ հարցեր։ Շաբաթվա մնացած մասը ես զբաղվելու եմ իրանական միջուկային ծրագրի բանակցություններով»։
Հիշեցնենք՝ միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի միջև հերթական հանդիպումն Իրանի միջուկային խնդրով կկայանա մարտի 2-ին։ Իրանական պատվիրակությունում տեղեկատվությունը հաստատել են։

7or.am