Լրահոս

25.02.2015 10:48


Անվանափոխվել են Քաշաթաղի և Շահումյանի շրջանների 26 համայնքների անվանումները

Անվանափոխվել են Քաշաթաղի և Շահումյանի շրջանների 26 համայնքների անվանումները

ԼՂՀ Կառավարության որոշմամբ՝ անվանափոխվել են Քաշաթաղի և Շահումյանի շրջանների 26 համայնքների աշխարհագրական օբյեկտների անվանումները` օտարահունչ և ոչ բարեհունչ անուններից ձերբազատվելու և պատմական անվանումները վերականգնելու պահանջից ելնելով:

ԼՂՀ բնության հուշարձանների անձնագրերի կազմման աշխատանքների համար պետբյուջեից կտրամադրվի 2մլն դրամ: Արդյունքում ակնկալվում է սահմանել հանրապետության բնության հուշարձանների չափերը, քարտեզ-հատակագծերը և հուշարձանների ու դրանց պահպանման գոտու սահմանների նկարագիրը, ունենալ բնության հուշարձանների մշակված անձնագրերը և ստեղծել ԼՂՀ բնության հուշարձանների երկրատեղեկատվական բազա:

Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարությունից։

Այս խորագրի վերջին նյութերը