Քերրին չի բացառել պատժամիջոցների խստացումը ՌԴ նկատմամբ
ԱՄՆ–ը հնարավոր է՝ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ արդեն մոտ օրերս։ Այս մասին նախօրեին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։
Ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում՝ Քերրին վստահեցրել է, որ Ուկրաինայի հարավ–արևելքում աշխարհազորայինները «հանդիսանում են ռուսական բանակի հավելումը»։ Նրա խոսքերով՝ «Կիևին զենք մատակարարելու հարցը ակտիվ դիտարկման փուլում է մինսկյան պայմանավորվածությունների խախտման պատճառով»։
Պետքարտուղարի կարծիքով ԱՄՆ–ի և Եվրոպայի կողմից կիրառված պատժամիջոցները զգալի ազդեցություն են ունեցել ռուսական տնտեսության վրա։
«Ռուսաստանը կբախվի իր ընտրության հետևանքների հետ, այդ թվում՝ տնտեսության աստիճանական հետաճի (ռեցեսիա)», – ասել է Քերրին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։