Քաղաքական

24.02.2015 17:01


Առաջիկայում տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը

Առաջիկայում տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը

Առաջիկայում տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը։ Այս մասին «7օր»–ին հայտնել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։

–Համագումարի տարբեր ամսաթվեր, որոնք հրապարակվում են տարբեր լրատվամիջոցներում, իրականությանը չեն համապատասխանում,–հավելել է ԲՀԿ մամուլի խոսնակը,–այո՛, առաջիկայում կլինի համագումար, այո՛, այն արտահերթ է, բայց ամբողջ տեղեկատվությունը, որը վերաբերում է համագումարի իրավասության հարցերի քննարկմանը, հետևաբար՝ տարատեսակ իրադարձությունների կայացմանը, իմ կարծիքով, քննարկման և մեկնաբանության ենթակա է տեղի ունենալու պահին։ Հետևաբար, ամբողջական ինֆորմացիան հավելյալ կտրամադրվի։

Տ. Ուրիխանյանը նաև նշել է, որ առաջիկա ասելով՝ նկատի ունի մոտ ապագան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը