Լրահոս

24.02.2015 20:45


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 23-ին, ժամը 21.00-ին, Երևանի Սասնա Ծռեր փողոցի և Դավիթաշեն կամջի հատման հատվածում «Մերսեդես 34» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել Էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և փետրվարի 24-ին, ժամը 00.25-ին, բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 16.00-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 76 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես-Բենց» մակնիշի 2 ավտոմեքենա, ինչի հետևանքով 1 ուղևորուհի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Ներքին Գետաշեն ճանապարհին վրաերթի է ենթարկել 69-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը ներկայացել է բաժին:

***
Փետրվարի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց AXOR 3340» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 249-րդ կ/մ-ին մերկասառույցի վրա կորցրել է կառավարումը, կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը