Լրահոս

24.02.2015 16:32


Հարուցվել է քր. գործ անչափահասի մահվան դեպքի առթիվ

Հարուցվել է քր. գործ անչափահասի մահվան դեպքի առթիվ

23.02.2015թ.՝ ժամը 16:25-ին, «Արմավիր ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 04.02.2000թ. ծնված Արմավիրի մարզի բնակչի դիակը՝ պարանոցի շրջանում առկա օղի հետքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ անչափահասի դիակը հայտնաբերել է մայրը փետրվարի 23-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, իրենց տան դիմաց գտնվող անասնագոմում հակավորման թելով կախված վիճակում:
Դեպքի առթիվ փետրվարի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը