Հուշ-ցերեկույթ Վայոց ձորի մարզում՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70–ամյակին ընդառաջ
Ցավոք, տարիների ընթացքում Մեծհայրենականի վետերանների շարքերը նոսրանում են, սակայն անմահ է նրանց սխրանքը. Նրանք մեզ հետ են, ապրում են, քանի դեռ սերունդները հպարտությամբ են հիշում ու ոգեկոչում 70 տարի առաջ Հայրենական Մեծ պատերազմի բոհով անցած հերոսներին:
Խորհրդային միության սահմանների պաշտպանության համար Հայաստանի տարբեր անկյուններից կռվելու մեկնած քաջերի շարքում են եղել նաև Վայոց ձորի մարզի հայ երիտասարդները: Նրանցից մեկն էլ կամավոր ռազմաճակատ մեկնած 18–ամյա Վահիկ Լևոնյանն էր: Հենց նրա հիշատակին էլ նվիրված էր Արփի համայնքի Վահիկ Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպված հուշ-ցերեկույթը:
Միջոցառումը նախաձեռնել էր «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի ՊՄՊ մարզային ծառայությունը, որին աջակցել էին Վայոց ձորի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային մասնաճյուղը: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար Արմեն Աբգարյանը, ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, Եղեգնաձորի տարածքային վետերանների խորհրդի նախագահ Պետրոս Առաքելյանը, ՀՀ ՊՆ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի ժ/պ, փոխգնդապետ Վահագն Շահբազյանը, Եղեգնաձորի զինկոմ Արմեն Սարգսյանը, Արփի համայնքի ղեկավար, Վահիկ Լևոնյանի երղբորոդի Գրիգոր Գրիգորյանը և Մեծ հայրենականի մասնակից վետերաններ:
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70– ամյակին ընդառաջ կազմակերպված միջոցառումը մեկնարկել է Վահիկ Լևոնյանին նվիրված Փառքի սրահում, որտեղ ներկաները ծանոթացել են Խորհրդային միության սերժանտ հերոսի սխրանքների մասին պատմող ցուցադրությանը: ՊՄՊ մարզային ծառայությունը դպրոցում ցուցադրել է նաևՀայրենական Մեծ պատերազմի հերոսներին նվիրված Վայոց ձորի հուշարձանների լուսանկարները: Միջոցառումը շարունակվել է լեփ-լեցուն դահլիճում: Հաղթանակի 70– ամյակին նվիրված պատմական ակնարկը սկսվել է 1939 թվականի դեպքերից` հասելով մինչև 1945-ի հաղթանակ: Պատմության էջերը թերթելիս պատանիները մանրամասն անդրադարձել են Վահիկ Լևոնյանի հերոսական ուղուն: Դրան զուգահեռ բեմում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել են ֆաշիստական Գերմանիայի, պատերազմի վավերագրական կադրեր, լուսանկարներ, որոնք ուղեկցվել են թեմատիկ երաժշտությամբ:
«Առանց հուզմունքի հնարավոր չէ լսել այս պատանիներին»,-իր խոսքում նշեց Վայոց ձորի փոխմարզպետ Մ. Հարությունյանը` վստահեցնելով, որ միշտ վառ կմնա մարզի ԽՍՀՄ երեք հերոսների հիշատակը: Ելույթ են ունեցել նաև ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի փոխգտնդապետ Վ. Շահբազյանը, մարզպետարանիԿրթության, մշակույթիև սպորտի վարչության պետ Ա.Ղազարյանը, այլք:
«Պահպանության ծառայություն»ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղարԱ.Աբգարյանի խոսքով,Վահիկ Լևոնյանը մարմնավորում է 600.000 հայ հերոսների սխրանքը: Հայրենական մեծ պատերազմը խլեց 30 միլիոն մարդուկյանք:
«Մարդկային հոգու սխրագործությունները արդիական են պատմական բոլոր ժամանակաշրջաններում, ապրեք այս հողի քաղաքացու գիտակցություննունցեղ մարդուն վայել: Այն անձնազոհությունն ու անձնվիրությունը, որ ցուցաբերել են մեր հայրերն ու պապերը թևածեց նաև արցախյան պատերազմի ընթացքում: Ձեզանից յուրաքանչյուրի կյանքը մի ոտքով պետք է կառչած լինի անցյալից, մյուսով`ուղղված դեպի ապագան: Այս գիտակցումով ապրեք», - ասաց Ա. Աբգարյանը:
Բանակ-մշակույթ սերտ գործակցության և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի շնորհակալագրով:
Մեծ Հայրենականի հաղթանակի 70–ամյակին նվիրված տոնական միջոցառումը եզրափակվել է Վ. Լևոնյանի հուշարձանի մոտ` ԽՍՀՄ հերոսի հիշատակին ծաղիկներ խոնարհելով: Հուշ-ցերեկույթն ավարտվել է հայկական քոչարիով, այն նույն հաղթական պարով, որը Ռեյխստերում պարել են մեր պապերը, նրանց շարքում էր նաև Վ. Լևոնյանը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական
միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ