Լրահոս

24.02.2015 14:22


Նաիրիտցիներին կրկին չընդունեցին

Նաիրիտցիներին կրկին չընդունեցին

«7օր»–ի թղթակցի փոխանցմամբ՝ Բաղրամյան 26–ի դիմաց հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատողները քիչ առաջ սկսել են ցրվել։ Գործարանի նախկին օպերատոր Կարինե Մելիքջանյանի խոսքերով՝ նորից ձեռնունայն մնացած աշխատողները, սակայն, մտադիր չեն հանձնվել, և հաջորդ երեքշաբթի բողոքի ցույց են նախատեսում ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Մինչ այդ գործարանի արհմիության նախագահը 15–հոգանոց հանձնախմբով հետևելու է աշխատավարձի մարման համար կազմվող ժամանակացույցի քննարկումների ընթացքին։

Հիշեցնենք՝ Հայաստանի երբեմնի քիմիական հսկայի արդեն կրճատված աշխատակիցները պահանջում են վերջնահաշվարկ անել և մարել աշխատավարձի պարտքեը, որոնք, տարբեր հաշվարկներով, հասնում են շուրջ 2 տարվա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը