«Գազպրոմ»-ը կարող է դադարեցնել Ուկրաինա գազի մատակարարումը
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ «Գազպրոմ»–ը 2 օրից կարող է դադարեցնել Ուկրաինա գազի մատակարարումը։ Ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքերով՝ Ուկրաինան ժամանակին չի կատարել ռուսական գազի մատակարարման նոր կանխավճարը, իսկ նախորդ անգամ վճարել է 219 մլն խմ գազի դիմաց։
Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ ուկրաինական «Նաֆթոգազ» ազգային բաժնետիրական ընկերությունը դիմել է ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ին՝ պահանջելով բացատրել փետրվարի 22-ի համար վճարված ծավալներին համապատասխան գազ չմատակարարելը. այդ կերպ Ռուսաստանը խախտել է բրյուսելյան համաձայնագրերը։

7or.am