Աշխարհ

24.02.2015 13:17


Ղազախստանի նախագահի նախկին փեսան ինքնասպան է եղել

Ղազախստանի նախագահի նախկին փեսան ինքնասպան է եղել

Ավստրիայում Ղազախստանի նախկին դեսպանը, հանրապետության նախագահի նախկին փեսա Ռահաթ Ալիևը կախված է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է ավստրիական «Kurier» թերթն իր կայքում։
Հրատարակչության տեղեկատվությամբ՝ 52-ամյա Ռահաթ Ալիևի դին գտնվել է այսօր առավոտյան վիեննական բանտախցում։ Որոշ լրատվամիջոցներ, մեջբերելով ավստրիական դատարանի ներկայացուցչին, հստակեցրել են, որ նա ինքնասպան է եղել։

Ղազախստանի նախագահի նախկին փեսա Ռահաթ Ալիևը մինչև 2007 թվականը եղել է Ավստրիայում Ղազախստանի դեսպանը, մի շարք ծանր հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ հայրենիքի դավաճանության, պետական հեղաշրջում պատրաստելու մեղադրանքով 2008–ին հայրենիքում դատապարտվել է 40 տարվա ազատազրկման։

Դատարանի վճիռն ընդունվել է հեռակա կարգով. Ալիևը 2007–ից թաքնվում էր արտերկրում։
Իրավապահ մարմիններն Ալիևին ձերբակալել են Վիեննայում 2014թ. հունիսի 5-ին։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը