Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունները չեն հակասում օրենքին
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը չի հակասում երկրի օրենսդրությանը։ Այս մասին այսօր հաղորդել են հանրապետության Սահմանադրական խորհրդում։
«Ղազախստանի նախագահն ունի բացառիկ իրավունք՝ միանձնյա արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու։ Հանրապետության Սահմանադրությունը չի նախատեսում որևէ պայման և սահմանափակում երկրի ղեկավարի կողմից արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու որոշման ընդունման վերաբերյալ», – նշել են Սահմանադրական խորհրդից։
Հիշեցնենք՝ փետրվարի 19-ին Ղազախստանի խորհրդարանի սենատը՝ վերին պալատը, նիստին ուղերձով դիմել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու համար։ Փաստաթղթին կողմ է քվեարկել պալատում ներկա անդամներից 41-ը, դեմ՝ 42-ը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։