Տնտեսական

24.02.2015 12:45


Ամերիկացիներին թույլատրել են հավանյան սիգարներ տանել Կուբայից

Ամերիկացիներին թույլատրել են հավանյան սիգարներ տանել Կուբայից

Կուբայում սկսվում է հավանյան սիգարների ամենամյա փառատոնը։ Առաջին անգամ կես դար ընդմիջումից հետո ԱՄՆ–ից այցելածները ևս կարող են իրենց հետ տանել հայտնի սիգարները։

«BBC»–ի փոխանցմամբ՝ ամերիկա–կուբայական նոր հարաբերությունների համապատկերին ԱՄՆ քաղաքացիներին թույլատրվում է մինչև 100 դոլարի սիգար տանել Կուբայից։

Հավանյան սիգարները, որոնք հռչակված են լավագույնն աշխարհում, արգելված էին ԱՄՆ–ում Կուբայում կոմունիստական իշխանության հաստատումից հետո։

Կուբայական սիգարի արտադրողները պնդում են՝ եթե առևտրական էմբարգոն հանվի, նրանք կարող են զբաղեցնել ամերիկյան ծխախոտի շուկայի հսկայական մասը։

Տեղեկացնում է «Ռոսբալտ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը