Լրահոս

24.02.2015 12:10


Ձեռագործ գորգեր, 20 և 30–լիտրանոց տակառիկներով թթի օղի և բնակարան Ստեփանակերտում

Ձեռագործ գորգեր, 20 և 30–լիտրանոց տակառիկներով թթի օղի և բնակարան Ստեփանակերտում

ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում կայացել է Արցախի Ազգային վիճակախաղի 2-րդ խաղարկության շահումների առաջին խմբաքանակի հանձնումը Հայաստանի Հանրապետության 43 քաղաքացիների:

Արցախի Ազգային վիճակախի 2-րդ խաղարկության մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմել է 350 շահում` արցախյան արտադրության ձեռագործ գորգեր, թթենու փայտից պատրաստված 20 և 30 լիտրանոց տակառիկներով թթի օղի և բնակարան Ստեփանակերտում:

Վիճակախաղի կազմակերպման արդյունքում ձևավորված ողջ հասույթը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ուղղվելու է Արցախի համայնքների զարգացմանը, հայրենադարձության ծրագրերի իրականացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Շահումների հաջորդ խմբաքանակի հանձնման մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրվի:

ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչություն

Այս խորագրի վերջին նյութերը