Ալեքսանդր Արզումանյանը Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթին ծանոթ չէ՞
Վերահաստատելով իր բացասական գնահատականը հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ՝ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «Իրավունք դե ֆակտո» ակումբում հայտարարեց, թե Հայաստանի իշխանությունների ոչ լեգիտիմ լինելը նրանց ստիպում է ենթարկվել արտաքին ճնշումներին և ժողովրդի ու Սփյուռքի ցասումն առաջացնող փաստաթղթեր ստորագրել։ Եվ այլ կլիներ պատկերը, եթե Հայաստանն օրինական իշխանություն ունենար։
«Ենթադրենք, թե Լևոն Տեր-Պետրոսյանն օրինական ճանապարհով դարձավ ՀՀ նախագահ։ Բայց չէ՞ որ նա ոչ միայն իր կտրուկ և ամբողջական «ո՛չ»-ը չի ասել նախաստորագրված արձանագրություններին, այլև ավելին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տարրեր է տեսել։ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի հաղորդագրությունում էլ նշված է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է 2 երկրների և ժողովուրդների շահերից, և նախաստորագրված արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ։ Ստացվում է, որ մի նախագահին հեռացնում եք՝ բերելով մեկ ուրիշին, ով նույնն է անելու, ինչ իր նախկի՞նը»,- «7օր»-ի այս հարցին ի պատասխան՝ Ա. Արզումանյանն ասաց, թե Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ հայտարարել է, որ անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը՝ Հայոց ցեղասպանության ուրացման, անընդունելի պայմանագրերի վերահաստատման և ԼՂ-ի խաղաղ կարգավորման հետ զուգորդման գնով։
Սակայն հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 1-ի հանրահավաքի ժամանակ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է.
«Այս ամենով հանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված, հայ-թուրքականհարաբերություններիկարգավորմաններկագործընթացըբոլորովինզուրկչէդրականտարրերից։ Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդկարգավորմանպայմանավորումըհայ-ադրբեջանականհարաբերություններումակնկալվողտեղաշարժով, որոշ հող է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար։ Դրականպետքէհամարել նաև դեպքերի բերումով նախագահ Օբամայի ստանձնած բարոյական պատասխանատվությունը, ինչը նրա ղեկավարած երկրի առջև պարտավորություն է դնում ավելի ակտիվորեն ու անկողմնակալ կերպով ներգրավվելինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»։
Մեր այս դիտարկմանն էլ ի պատասխան՝ ՀՀ նախկին արտգործնախարարը նախ նշեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանը նման բան չի հայտարարել, քանի որ ՀՀ ցանկացած իշխանություն առաջին օրվանից բազմիցս ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը որևէ կապ չի կարող ունենալ ԼՂ-ի խնդրի խաղաղ կարգավորման հետ, և դա ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգն է եղել՝ սկած 1991թ.-ից սկսած։ Սակայն հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի այդ հատվածը բառացիորեն ընթերցեցինք Ա. Արզումանյանի համար, նա հրաժարվեց մեկնաբանություններից՝ ասելով.
-Ես մայիսի 1-ին մեկուսարանում եմ եղել, դրա համար ծանոթ չեմ կոնտեքստին, պետք է կարդամ, որից հետո պատրաստ եմ... ես չեմ կարող այսպես... ես ազատ եմ արձակվել հուլիսի 22-ին, դրանից հետո նման բան չի ասել։ Թե ի՞նչ համատեքստում է սա ասել, պետք է ամբողջը կարդամ։ Սա նախադասություն է, որը, վստահ եմ, ինքն ասել է, բայց այս նախադասությունը ասվել է մեկուկես ժամանոց ելույթի մեջ։
Այս ամենից հետո Ա. Արզումանյանն այլևս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ նշելով, թե մենք իրավունք ունենք հարց տալու, ինքն էլ՝ չպատասխանելու։
Ալեքսանդր Արզումանյանը Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթին ծանոթ չէ՞
Վերահաստատելով իր բացասական գնահատականը հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ՝ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «Իրավունք դե ֆակտո» ակումբում հայտարարեց, թե Հայաստանի իշխանությունների ոչ լեգիտիմ լինելը նրանց ստիպում է ենթարկվել արտաքին ճնշումներին և ժողովրդի ու Սփյուռքի ցասումն առաջացնող փաստաթղթեր ստորագրել։ Եվ այլ կլիներ պատկերը, եթե Հայաստանն օրինական իշխանություն ունենար։
«Ենթադրենք, թե Լևոն Տեր-Պետրոսյանն օրինական ճանապարհով դարձավ ՀՀ նախագահ։ Բայց չէ՞ որ նա ոչ միայն իր կտրուկ և ամբողջական «ո՛չ»-ը չի ասել նախաստորագրված արձանագրություններին, այլև ավելին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տարրեր է տեսել։ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի հաղորդագրությունում էլ նշված է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է 2 երկրների և ժողովուրդների շահերից, և նախաստորագրված արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ։ Ստացվում է, որ մի նախագահին հեռացնում եք՝ բերելով մեկ ուրիշին, ով նույնն է անելու, ինչ իր նախկի՞նը»,- «7օր»-ի այս հարցին ի պատասխան՝ Ա. Արզումանյանն ասաց, թե Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ հայտարարել է, որ անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը՝ Հայոց ցեղասպանության ուրացման, անընդունելի պայմանագրերի վերահաստատման և ԼՂ-ի խաղաղ կարգավորման հետ զուգորդման գնով։
Սակայն հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 1-ի հանրահավաքի ժամանակ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է.
«Այս ամենով հանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից։ Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար։ Դրական պետք է համարել նաև դեպքերի բերումով նախագահ Օբամայի ստանձնած բարոյական պատասխանատվությունը, ինչը նրա ղեկավարած երկրի առջև պարտավորություն է դնում ավելի ակտիվորեն ու անկողմնակալ կերպով ներգրավվել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»։
Մեր այս դիտարկմանն էլ ի պատասխան՝ ՀՀ նախկին արտգործնախարարը նախ նշեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանը նման բան չի հայտարարել, քանի որ ՀՀ ցանկացած իշխանություն առաջին օրվանից բազմիցս ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը որևէ կապ չի կարող ունենալ ԼՂ-ի խնդրի խաղաղ կարգավորման հետ, և դա ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգն է եղել՝ սկած 1991թ.-ից սկսած։ Սակայն հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի այդ հատվածը բառացիորեն ընթերցեցինք Ա. Արզումանյանի համար, նա հրաժարվեց մեկնաբանություններից՝ ասելով.
-Ես մայիսի 1-ին մեկուսարանում եմ եղել, դրա համար ծանոթ չեմ կոնտեքստին, պետք է կարդամ, որից հետո պատրաստ եմ... ես չեմ կարող այսպես... ես ազատ եմ արձակվել հուլիսի 22-ին, դրանից հետո նման բան չի ասել։ Թե ի՞նչ համատեքստում է սա ասել, պետք է ամբողջը կարդամ։ Սա նախադասություն է, որը, վստահ եմ, ինքն ասել է, բայց այս նախադասությունը ասվել է մեկուկես ժամանոց ելույթի մեջ։
Այս ամենից հետո Ա. Արզումանյանն այլևս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ նշելով, թե մենք իրավունք ունենք հարց տալու, ինքն էլ՝ չպատասխանելու։
Արեգնազ Մանուկյան