Աշխարհ

24.02.2015 11:06


Դավութօղլուն չի բացառում Սիրիայում Թուրքիայի կողմից ռազմական գործողության կրկնությունը

Դավութօղլուն չի բացառում Սիրիայում Թուրքիայի կողմից ռազմական գործողության կրկնությունը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Սիրիայում Սուլեյման շահի դամբարանը տեղափոխելու Թուրքիայի գործողություններին։

Հիշեցնենք, որ Սիրիայի պետական հեռուստաընկերությունը «լկտի ագրեսիա» էր որակել երկրի հյուսիսում Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի պապ Սուլեյման շահի գերեզմանը հսկող պահակախմբի 38 անդամների տարհանումը։

Թուրքական զինվորական ստորաբաժանումները Քոբանի քաղաքի մոտակայքում հատել էին թուրք–սիրիական սահմանը և 100 միավոր ծանր ռազմական տեխնիկայից բաղկացած շարասյունով մուտք գործել սիրիական տարածք։

«ՌԻԱ Նովոստի»–ն փոխանցում է, որ Դավութօղլուն վստահեցրել է, որ իրենք անպայման կապահովեն իրենց զինվորների անվտանգությունն ու կպահպանեն իրենց պատմական ժառանգությունը:

«Առանց վարանելու՝ հետագայում ևս նման քայլեր կձեռնարկենք, եթե Թուրքիայի ազգային անվտանգության համար սպառնալիք տեսնենք»,- հայտարարել է Ա. Դավութօղլուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը