Աշխարհ

24.02.2015 11:04


ԱՄՆ պետդեպը կոչ է արել դիվերսանտներին վերադարձնել Ադրբեջանին

ԱՄՆ պետդեպը կոչ է արել դիվերսանտներին վերադարձնել Ադրբեջանին

Ինչպես փոխանցում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը, վերջինի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հերթական ճեպազրույցում անդրադարձել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի խնդրին։

Նա մասնավորապես նշել է, որ իրենք նախկինում էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և մյուսների միջոցով կողմ են արտահայտվել «այդ բանտարկյալներին» Ադրբեջանի իշխանությանը հանձնելուն:

«Մենք և Նուլանդը նույնպես համապատասխան մարմիններին համառորեն կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերադարձնել երկու բանտարկյալներին: Անցյալում կողմերը սովորաբար ուղիներ գտել են բանտարկյալներին վերադարձնելու համար՝ որպես հումանիտար ժեստ: Այդպիսի հումանիտար ժեստերն արվել են՝ նվազեցնելու լարվածությունն ու ամրապնդելու կողմերի միջև վստահությունը: Ահա թե ինչ է նկատի ունեցել Նուլանդը», –նշել է Փսակին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ նկատի ուներ Նուլանդը «հումանիտար ժեստ» ասելով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը