Լրահոս

24.02.2015 10:44


Կեղծվել է ՃԵԿ-ի խախտման արձանագրությունը

Կեղծվել է ՃԵԿ-ի խախտման արձանագրությունը

Քաղաքացի Հովհաննես Չ.-ն ՀՀ ոստիկանություն դիմում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունից ստացել է կատարողական վարույթ հարուցելու և իր գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշում: Տեղեկացել է, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու վերաբերյալ կազմված վարչական իրավախախտման մասին արձանագրության հիման վրա իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել, նշանակվել է 20 հազ. ՀՀ դրամ տուգանք, որը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու պատճառով` հնգապատկվել է:

Հովհաննես Չ.-ն հայտնել է, որ իր նկատմամբ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում դրված ստորագրությունը կեղծ է, իրեն չի պատկանում, այն նմանեցված է իր ստորագրությանը:

Քաղաքացի Հովհաննես Չ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը