Պաղեստինի իշխանությունները 218 մլն դոլար կվճարեն Երուսաղեմում ահաբեկչությունների զոհերին
Նյույորքյան Մանհեթթեն շրջանի երդվյալ ատենակալները պարտադրել են Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը և պաղեսինյան իշխանություններին 218.5 մլն դոլար վճարել 2002-2004 թթ. Երուսաղեմի շրջանում ահաբեկչության արդյունքում զոհված հարազատների անդամներին կամ տուժած ԱՄՆ քաղաքացիներին։
Համապատասխան որոշումն ընդունվել է այն հիմքով, որ ՊԱԿ–ը և ինքնավարության ղեկավարները թաքցրել են և աջակցություն են ցուցաբերել այդ հարձակումների կազմակերպիչներին։
Նյույորքյան դատարան հայցը ներկայացվել է 10 ամերիկյան ընտանիքների անունից։
Հիշատակված ահաբեկչությունների զոհ է դարձել 33 մարդ, ավելի քան 450-ը վնասվածքներ է ստացել։ Համապատասխանաբար, փոխհատուցման գումարը կարող է զգալի աճել նոր հայցերի պարագայում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։